Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, ինչպես՝ Կարմիր շուկան. ՊԲ նախկին խոսնակ
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ դիտելով 5-րդ ալիքի կիրակնօրյա թողարկման ընթացքում Կարմիր շուկայի մասին պատմող տեսանյութը, հիշեցի 2020թ. հոկտեմբերի 23-ին ֆեյսբուկյան իմ էջում կատարած հետևյալ գրառումը. «Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության մեր այսօրվա Ավարայրն է...»:
Այսօր Կարմիր շուկան, չնայած իր բազում վերքերին, մնացել է կանգուն: Եվ դա ոչ թե նրա համար, որ թշնամին խնայել է (այստեղ ևս կիրառվել են «բայրաքթարներ», իսրայելական ԱԹՍ-ներ, ռազմական ինքնաթիռներ, զրահակիր ուժեր, վարձկան գրոհայիններ և էլի շատ ու շատ միջոցներ), այլ որ գյուղի պաշտպանները կանգնեցին մինչև վերջ և այդ բնագիծն իրականում դարձրին Ավարայր...
Հ. գ.- Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, եթե մենք ոչ թե տրվեինք, այսօր արդեն կասկածելի թվացող, հրամանների ու ռազմավարամարտավարական որոշումների կատարմանը, այլ մեզ վստահված բնագիծը պաշտպանեինք այնպես, ինչպես դա արեցին Կարմիր շուկայում...»:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված. Վահրամ Պողոսյան
«Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- այսօր 168.am-ի հետ զ...