Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Lilit A. 887 դիտում
Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Rossia1-ին տված հարցազրույցում:

«Պուտինն այնտեղ ոչ մի բան էլ չի անում, Պուտինը Գելենջիկում պալատ չունի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ արդյոք Պուտինը Գելենջիկում պալատ ունի և եթե ունի, ինչ է այնտեղ անում:

«Այն մասին, որ նախապատրաստվում են այսպես կոչված «մերկացումներ» և տեղեկատվական հարձակումներ, Կրեմլում վաղուց գիտեին,- ասել է Պեսկովը: Դրանց նպատակը իրավիճակի ցնցումներն են: Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, դա մաքուր սուտ է ու ամեն մարդ, ով նայում է այդ նյութերը, պետք է միացնի իր ուղեղը ու իրեն հարց տա՝ բայց ինչ կապ ունի այստեղ Պուտինը:

Լավ, ասենք, կա նման պալատ: Գելեջիկում բոլորն են ասում, որ իսկապես այնտեղ հսկայական օբյեկտ կա և այլն: Բայց դրանք ունեն իրենց սեփականատերերը, դրանք մասնավոր օբյեկտներ են: Եվ, հավանաբար, բիզնեսմենները, եթե օրենքի շրջանակներում են գործում, իրավասու են տիրապետել ցանկացած օբյեկտի: Բայց այստեղ ի՞նչ կապ ունի նախագահը:

Եվ ահա այսպիսի արհեստածին խորամանկություններով, կեղծիքներով տեղեկատվական հարձակումներ են գործում»:

Նա նաև կասկածելի է համարել այն հանգամանքը, որ նախնական նյութը, ամենայն հավանականությամբ, եղել է անգլերենով՝ ինչու՞:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր, յութուբյան իր էջում հրապարակել է «Պալատ Պուտինի համար: Ամենամեծ կաշառքի պատմությունը» ֆիլմը, որն արդեն ունի շուրջ 79 միլիոն դիտում:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250