Թուրքիայում ջուրն են իջեցրել սեփական արտադրության առաջին ռազմանավը
Թուրքիայում ջուրն են իջեցրել սեփական արտադրության առաջին ռազմանավը, որն ստացել է «Ստամբուլ» (F-515) անվանումը: Արարողությանը ներկա է եղել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ 2020-ին երկիրը իրականացրել էր պաշտպանական արդյունաբերության 20 ծրագիր, այսօր այդ թիվը հասել է 700-ի:
«Մենք դարձել ենք մի երկիր, որը ցամաքային եւ ծովային տեխնիկայի իր սեփական կարիքների հետ մեկտեղ նաեւ բավարարում է բարեկամ եւ դաշնակից երկրների կարիքները: Մենք այն 10 երկրների շարքում ենք, որոնք կարող են նախագծել, կառուցել եւ սպասարկել իրենց ռազմանավերը: Մենք անօդաչու թռչող սարքերի, ներառյալ հարվածային, արտադրության մեջ առաջատար երեք-չորս երկրների շարքում ենք, մեր անօդաչուներին նախանձով են նայում ամբողջ աշխարհում»,- ասել է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով
Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Rossia1-ին տված հարցազր...
Կարսի զորավարժությունների տեխնակակն բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է. Կարեն Հովհաննիսյան
«Կարսի զորավարժությունների տեխնիկական բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է։ Ընդ որում, սա ոչ թե բլից կրիգի...
Թուրքիան վերջին հինգ տարիների ընթացքում 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը. Էրդողան
Վերջին հինգ տարվա ընթացքում Թուրքիան 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը, ասել է հանրապետության նախ...
Ջալալ Հարությունյանը պնդել է, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դ...