Կարսի զորավարժությունների տեխնակակն բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է. Կարեն Հովհաննիսյան
«Կարսի զորավարժությունների տեխնիկական բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է։ Ընդ որում, սա ոչ թե բլից կրիգի նմանվող է, այլ երկարաժամկետ ռազմական գործողությանը բնորոշ զորավարժություն է։
Չնայած այն բանին, որ զորավարժությունները համարվում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, բայց այն ավելի շատ կարելի է համարել թուրք-նախիջևանյան , քանի որ միայն Նախիջևանում տեղակայված կայազորն է մասնակցում։
Ադրբեջանում որքան էլ փորձեն ներկայացնել թուրք-ադրբեջանական, միևնույն է թուրքական մամուլն այն ներկայացնում է թուրք-նախիջևանյան։ Թուրքիան իր արևելյան սահմանին նման տեխնիկական բնութագրով զորավարժություն անցկացնելու պրակտիկա չի ունեցել։ Ճիշտ է նախկինում ևս անցկացվել են զորավարժություններ, բայց բացառապես եղել է հետևակի , կամ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ և Բաքվից ժամանաց ԶՈՒ-երի ներգրավվմամբ։
Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն»,-ՖԲ գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
[741830a39c0c91df161135f40604923e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով
Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Rossia1-ին տված հարցազր...
Թուրքիայում ջուրն են իջեցրել սեփական արտադրության առաջին ռազմանավը
Թուրքիայում ջուրն են իջեցրել սեփական արտադրության առաջին ռազմանավը, որն ստացել է «Ստամբուլ» (F-515) անվանումը: Արարողութ...
Թուրքիան վերջին հինգ տարիների ընթացքում 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը. Էրդողան
Վերջին հինգ տարվա ընթացքում Թուրքիան 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը, ասել է հանրապետության նախ...
Ջալալ Հարությունյանը պնդել է, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դ...