Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում. AntiFake
Երեկ «Իմ քայլը» ԲԴԽ անդամ ընտրեց Գագիկ Ջհանգիրյանին։ Վերջինս, անդրադառնալով Մոնումենտում առանձնատուն ունենալու փաստին՝ ԱԺ-ում հայտարարեց, թե «Մոնումենտում այնպիսի տներ կան, որ իր տունը մյուսների համեմատ «գոմի» է նման»:
Համացանցում արդեն իսկ առկա են Գագիկ Ջհանգիրյանի եռահարկ, շքեղ առանձնատան նկարները, որը վերջինս վարձակալության է հանձնել ՀՀ-ում Իրաքի դեսպանությանը։
Սակայն սա Ջհանգիրյանի միակ դղյակը չէ։ AntiFake.am-ի փոխանցմամբ՝ նա ևս մի շքեղ առանձնատուն ունի Նորք Մարաշում (հասցեն՝ Նորք Մարաշ, 2-րդ նրբանցք): Սա այն առանձնատունն է, որտեղ ներկայումս բնակվում է Ջհանգիրյանը՝ Մոնումենտի առանձնատունը վարձակալության հանձնելուց հետո:
Բայց այսքանով Ջհանգիրյանի կարողությունը չի սահմանափակվում։ AntiFake.am-ի տեղեկություններով՝ Ջհանգիրյանի ընտանիքին է պատկանում նաև Թեժ Լեռան ստորոտում գտնվող ՀԷԿ-երից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով պատասխանել է լրագրողի Շուշիի մասին հարցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով կրկին անդրադարձավ Շուշիին և իր՝ դրա մասին արված հայտարարություններին։ Փ...
Մանրամասներ Ադրբեջանում պահվող 62 գերիների մասին. Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյան. 24news
Շուտով գերիների 2-րդ խումբը կվերադառնան Հայաստան։ Գործընթացը շարունակվում է։ Այս մասին մանրամասներ է հայտնել Արցախի նախա...
Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով
Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Rossia1-ին տված հարցազր...
Կարսի զորավարժությունների տեխնակակն բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է. Կարեն Հովհաննիսյան
«Կարսի զորավարժությունների տեխնիկական բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է։ Ընդ որում, սա ոչ թե բլից կրիգի...