ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիաներ և մոտ 900 ձերբակալված Ռուսաստանում. բերման է ենթարկվել Նավալնիի կինը
Ռուսաստանում սկսված բոողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշենք, որ Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են: Հաղորդվում է, որ Ռուսաստանում ընդհանուր առմամբ այսօր սկսված բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթփարկվել այս պահի դրությամբ 900 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, ձերբակալվել է նաև Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Հեռավոր Արևելքում: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: Հաղորդվել էր մի քանի տասնյակ անձանց ձերբակալության մասին:
Կոմերսանտի հաշվարկներով՝ այս պահին Սանկտ Պետերբուրգում միջոցառումներին մասնակցում է մոտ 5 հազար մարդ:
Իրավապահները մարդկանց դուրս են բերում ամբոխի միջից: Ակցիայի դուրս եկած մասնակիցները բղավում են. «Պուտին՝ գող», «Ամոթ»:
Պետերբուրգում Սահմանադրական դատարանի դիմաց ՕՄՕՆ-ի ուժերի ուղղությամբ ձնագնդի են նետում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի բարբարոսների ձեռքերը հասան նաև Դիզափայտ. Инфотека24
Ադրբեջանցի բարբարոսների ձեռքերը հասան նաև Դիզափայտ: Այս մասին գրում է Инфотека24-ը: ,,Ասկյարները պղծեցին Կատարո վան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում սկսվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև
Մոսկվայում սկսվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև: Այս մասին հայտնում է BBC-իի ռուսական ծառայությու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում ամբոխը ճեղքեց ոստիկանական պատը, ցուցարարները բերման են ենթարկվում
Սանկտ Պետերբուրգում ամբոխը ճեղքեց ոստիկանական պատը, անվտանգության ուժերը բերման ենթարկեցին ցուցարարներին:Հաղորդվում է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել ավտոերթի մասնակիցներից մեկը
Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ իրականացնողներից «Հայրենիք» կո...