Պարզաբանում՝ 300 հազար և 250 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է մի քանի պարզաբանում 300 000 դրամ և 250 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին:

 

«Նախ նշենք, որ եթե անձը պոտենցիալ շահառու է համարվում այս ծրագրերի, ապա պարտադիր պետք է օնլայն դիմում ներկայացնել ներքոհիշյալ կայքում՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Farcax

 

Եթե հաշվառված է, ապա հայտը լրացվում է որպես ստանդարտ դիմում, իսկ եթե ոչ՝ պարտադիր դիմում-բողոք:

 

Մանրամասները ներկայացվում են ստորև.

 

«Քաղաքացին դեռևս չի օգտվել աջակցությունից մի քանի պատճառով.

 

Եթե անչափահաս երեխաների ծնողները շահառու են, իսկ երեխաները դեռևս չեն օգտվել ծրագրից, ապա պետք է ուղղակի ռեգիստրում հաշվառել երեխաներին ու տեղեկանքը ներկայացնել համայնքի ղեկավարին, ով էլ իր հերթին պետք է երեխայի փաստաթղթերը ներկայացնի ՏԿԵ նախարարություն (Թումանյան 50, III հարկ):

 

Եթե չափահաս կամ անչափահաս քաղաքացին չի օգտվել ծրագրից, քանի որ համայնքի ղեկավարը իրեն ցանկում չի ներառել, ապա անհրաժեշտ է մինչև հունվարի 27-ը ներառյալ անձը հաստատող փաստաթղթերը անպայման համայնքի ղեկավարի միջոցով ներկայացնել ՏԿԵ նախարարություն(Թումանյան 50, III հարկ) : Համայնքի ղեկավարը բացատրագիր է ներկայացնում, թե ինչ պատճառով չի ներառվել այդ անձը ու դրանից հետո միայն այդ անձինք ներառվում են շահառուների ցանկում:

 

Եթե քաղաքացին հանվել է պոտենցիալ շահառուների ցանկից, ու տվյալ անձը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա անհրաժեշտ է գրավոր դիմում-բողոք ներկայացնել ՏԿԵ նախարարություն (Թումանյան 50, III հարկ) :

 

Եթե քաղաքացին ծրագրերի շահառու համայնքներում չունի հաշվառում, բայց փաստացի բնակիչ է այդ համայնքում առնվազն վերջին երեք ամիսը՝ մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ապա անհրաժեշտ է ստորև ներկայացված հղումներով մուտք գործել և պարտադիր դիմում-բողոք ներկայացնել, որպեսզի կարողանա ներառվել շահառուների ցանկում: Պոտենցիալ շահառուների ցանկը արդեն ՏԿԵ նախարարություն է ներկայացվել համայնքի ղեկավարի կողմից:

  • 300 000 դրամ աջակցության դիմում-բողոքի հղում՝ https://dimum.ssa.am/index.php?r=complaint-app%2Fcreate...
  • 250 000 դրամ աջակցության դիմում-բողոքի հղում՝ https://dimum.ssa.am/index.php?r=complaint-app%2Fcreate...

 

Հարկ ենք համարում նաև նշել, որ քաղաքացիների ներկայացրած դիմում-բողոքները այժմ դիտարկման փուլում են»:

Քաղաքականություն

Պատահարներ