ՊՆ-ն նախատեսում է բարձրացնել համավարակի ժամանակ աշխատող բուժծառայողների հավելավճարները
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է սահմանել համավարակների ժամանակ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, ՊՆ-ի կողմից հրապարկված նախագծի հիմնավորման նշված է, որ համավարակների և համաճարակների ժամանակ բուժկանխարգելիչ, տնտեսական, ինժեներատեխնիկական աշխատանքներին ներգրավված անձնակազմը խիստ ռիսկային պայմաններում իրականացնում է բուժկանխարգելիչ և տարաբնույթ ապահովման (սննդի կազմակերպում, հիվանդների սպիտակեղենի և արտահագուստի լվացում, հիվանդասենյակների սպասարկում, կենսաբանական ակտիվ թափոնների հեռացում և այլն) գործառույթներ՝ անմիջական շփման մեջ գտնվելով մեծ թվով վարակակիրների հետ:
«Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով այդ պայմաններում աշխատանքը դիտարկվում է որպես բարձր ռիսկային և վարձատրվում հանրային ծառայության մյուս ոլորտներից ավելի բարձր չափով:
Խիստ կարևորելով ՀՀ ԶՈՒ բուժծառայողների, ինչպես նաև բուժկանխարգելման աշխատանքներին աջակցող անձնակազմի սոցիալական ապահովության հիմնախնդիրները՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վարձատրության քաղաքականությունը և դրա լուծմամբ բարձրացնել ռազմաբժշկական ծառայության գրավչությունը՝ այդ կերպ երաշխավորելով թափուր հաստիքների համալրումը և որակյալ կադրերի ներգրավումը:
Այս կերպ հնարավոր է համավարակների և համաճարակների ժամանակ էականորեն բարձրացնել ՀՀ ԶՈՒ բուժծառայողների վարձատրությունը և բուժկանխարգելիչ աշխատանքներին ներգրավել որակյալ կադրեր, մինչդեռ ցածր վարձատրությամբ և թափուր հաստիքներով պայմանավորված մյուս բուժծառայողների ծանրաբեռնվածության ավելացումն ուղղակի կամ անուղղակի կերպով բերում է մոտիվացիայի անկման»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նկատի ունենալով, որ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը ներգրավված է նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության համավարակի բուժկանխարգելիչ գործընթացում, նպատակահարմար է համարվում ՀՀ ԶՈՒ բուժծառայողներին և բուժաշխատողներին վճարվող ամենամսյա հավելումների չափերը բարձրացնել՝ համապատասխանեցնելով ՀՀ առողջապահական համակարգի այլ բուժաշխատողների վարձատրության չափերի:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների եռակ...
Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ...
Այսուհետ Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը. նոր նախագիծ
«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաս...
Բայդենի վարչակազմը, դեռ չանցած պարտականություններին, սպառնում է Թուրքիային. թուրք գեներալ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն ա...