Բայդենի վարչակազմը, դեռ չանցած պարտականություններին, սպառնում է Թուրքիային. թուրք գեներալ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի Թուրքիայի մասին հայտարարություններից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար անընդունելի է ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 զենիհրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։
Ըստ Փեքինի՝ ԱՄՆ նոր վարչակազմի համար առաջիկա ժամանակաշրջանում S-400-ների հարցը ամենաառացնքայիններից է լինելու։ Անդրադառնալով Բլինքենի S-400-ների մասով հայտարարություններին՝ թուրք գեներալն ասել է․
«Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային»։
Թուրք գեներալը «Sputnik» լրատվամիջոցի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ պետքարտուղարի պաշտոնին հավակնող Բլինքենը Թուրքիային անվանել է «այսպես կոչված դաշնակից, որը գտնվում է միևնույն ուղեծիրում ԱՄՆ-ի հակառակորդների հետ»։
Նա ուշադրություն է հրավիրում Բլինքենի ելույթի այն հատվածի վրա, որտեղ ասվում է. «Թուրքիան այնպիսի դաշնակից է, որը երբեմն չի գործում այնպես, ինչպես դա պիտի անի և ակնհայտ է, որ դա շատ լուրջ խնդիր է մեզ համար»։
Փեքինը նշում է նաև, որ սրանով ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանում է տեսնել այնպիսի Թուրքիա, որը կենթարկվի Վաշինգտոնին։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների եռակ...
Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ...
Այսուհետ Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը. նոր նախագիծ
«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաս...
Մինչ Ավինյանը փորձում էր թաքցնել անհայտ կորածների թիվը, ՌԴ ՊՆ-ն այն հայտարարել է. Միքայել Մինասյան
Քննարկելով Շուշիի մասին Նիկոլի լկտի հայտարարությունը՝ բոլորս մոռացել ենք երեկվա ևս մեկ ոչ պակաս գռեհիկ և ոչ պակաս կարևոր...