Կոտայքի մարզում դանակահարություն է տեղի ունեցել. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած ծակած վերք» և «կրծքավանդակի ձախից հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Բալահովիտ գյուղի բնակիչներ, 45-ամյա Համլետ Ա․-ն և 21-ամյա Մեջլում Ա․-ն է, ովքեր նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում դանակի հարվածներ են ստացել Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արմեն Կ.-ի կողմից:
Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Բալահովիտ գյուղի բնակիչ, 30-ամյա Նոյ Մ.-ն:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում վարորդը Nissan X-terra-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 39-ամյա Արևշատ Ղ....
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածո...
Հրշեջները Գյումրու մոտ ավտոմեքենայի հրդեհ են մարել
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 22-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացել, որ Գյումր...
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Վայոց ձորի մարզում
Հունվարի 21-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...