Այլ

Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին

Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին
Թուրքիայի նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքկի Քաշինը բացահայտ սպառնացել է լրագրողին ազգային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հայտարարելով, որ…

Թուրքիայի նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքկի Քաշինը բացահայտ սպառնացել է լրագրողին ազգային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հայտարարելով, որ թուրքական հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին:

Քաշինը CNN Türk հեռուստաընկերության եթերում սպառնալիքների տարափ է տեղացել Ստոկհոլմում ապրող վտարանդի լրագրող Աբդուլլահ Բոզքուրթի վրա եւ ասել, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը կգտնի նրան եւ կպատժի: «Թուրքիայի ազգային հետախուզությունը կգտնի նրան, ասեմ ձեզ: Չգիտեմ՝ հետախուզությունը կկերակրի նրանով ձկներին կամ շնաձկներին [որպես սպանության մարտավարություն, բայց դավաճանները միշտ մի օր ստանում են իրենց պատիժը»,- ասել է նա:

 

65-ամյա պրոֆեսոր Քաշինը Թուրքիայի նախագահին կից անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է եւ ռազմավարական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն է տալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա նաեւ դասախոսություններ է կարդում Թուրքիայի տարբեր համալսարաններում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Հասանովի հետ հանդիպման ժամանակ խոստացել է «ջանքեր գործադրել ռազմական ոլորտում ադրբեջանա-բրիտանական համագործակցության զարգացման համար»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջեյ...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250