Վերադարձ Կլիմայի փարիզյան համաձայնագրին, Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության չեղարկում. Բայդենի առաջին որոշումները
Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի կարգավիճակում ստորագրել է առաջին որոշումները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Սպիտակ տան կայքին, որտեղ հեռարձակվում է նախագահի կողմից առաջին որոշումների ստորագրումը:
Այսպիսով, ԱՄՆ-ն վերադառնում է Կլիմայի շուրջ փարիզյան համաձայնագրին: Մեկ այլ հրամանով՝ կասեցվել է Կանադայից Keystone XL նավթամուղի կառուցումը՝ չնայած Օտտավայի կողմից նախագծի աջակցմանը:
Բայդենը չեղարկել է Թրամփի կողմից ամերիկա-մեքսիկական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը:
Նշվում է, որ ԱՄՆ դեմոկրատ նախագահը չեղարկել է նաև մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների մուտքի արգելքն ԱՄՆ: Խոսքը Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին
Թուրքիայի նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքկի Քաշինը բացահայտ սպառնացել է...
Ռուսաստանում վնասատուներ պարունակող ադրբեջանական լոլիկի ներկրման նոր դեպքեր են բացահայտվել
«Ռոսսելխոզնադզորը» Ադրբեջանից վնասատուներով վարակված լոլիկի մատակարարման նոր դեպքեր է բացահայտել: Այս մասին հայտնում է R...
Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Բայդենի առաջնահերթությունները
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանք հրապարա...
Բայդենը, Հարիսը, ինչպես նաև Օբամաներն ու Քլինթոնները ժամանել են Կապիտոլիում
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կապիտոլիումի շենք, որտեղ ավելի ուշ կայանալու է նրա և նորընտիր փոխնախագահ Քամալ...