ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բայդենը Օվալաձև գրասենյակից հեռացրել է Թրամփի՝ Cola-ի կոճակը
Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ դարձած Ջոզեֆ Բայդենը, ինչպես իր նախորդներից շատերը, փոխել է Սպիտակ տան Օվալաձև գրասենյակի ներքին հարդարանքը: Այսպիսով, լրագրող Նյուտոն Դանը նշել է, որ Դեմոկրատը սեղանից հանել է դիետիկ կոլայի շտապ զանգի կոճակը, որը տեղադրել էր նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Բայդենը հեռացրեց դիետիկ կոլայի կոճակը: Երբ 2019-ին Թիմ Շիփմանը (The Sunday Times- ի քաղաքական խմբագիրը) և ես հարցազրույց էինք վերցնում Դոնալդ Թրամփից, մենք հիացած էինք, այն բանից, ինչ անում էր փոքրիկ կարմիր կոճակը: Վերջում Թրամփը սեղմել է այն, և սպասավորը արծաթե սկուտեղի վրա արագորեն բերել է դիետիկ Cola: Այժմ դա չկա»,- հինգշաբթի, հունվարի 21-ին, իր Twitter- ում ասել է լրագրողը:
Իր հերթին, AP- ն ուրբաթ, հունվարի 22-ին, հաստատել է, որ Բայդենն ազատվել է կարմիր կոճակից, որը Թրամփն օգտագործել է, երբ ցանկացել է, որ սպասավորն իր համար բերի իր սիրած ըմպելիքը՝ դիետիկ կոլան։
Գործակալությունը նշել է նաև, որ դեմոկրատը նախընտրել է հանրապետականի կարմրաշագանակագույն աշխատանքային աթոռը փոխարինել է մուգ շագանակագույն կաշվից աթոռով: Գրասենյակի պատին հայտնվել է նախորդ նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Աբրահամ Լինքոլնի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի, ինչպես նաև հիմնադիր հայր և ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Հեմիլթոնի դիմանկարների կոլաժը:
Միևնույն ժամանակ, Օվալաձև գրասենյակում այլեւս ցուցադրված չէ Թրամփի սիրելի նախագահ Էնդրյու Ջեքսոնի դիմանկարը, որը ստորագրել էր հնդկացիների վտարման մասին օրենքը:
[dfdaddc7613e16a6a2a88c39f34b8184.png]
[4a98529eca6357b98e05b7edfae571ef.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին
Թուրքիայի նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքկի Քաշինը բացահայտ սպառնացել է...
Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացել
Շվեյցարիայում հինգ մարդ է մահացել Pfizer պատվաստանյութով պատվաստումից հետո։ Նրանք բոլորն էլ տարեց են եղել, հայտնում է Sw...
Իլոն Մասքը 100 մլն դոլար է խոստացել CO2-ի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը խոստացել է 100 մլն դոլար վճարել ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիա ստեղծ...
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Հասանովի հետ հանդիպման ժամանակ խոստացել է «ջանքեր գործադրել ռազմական ոլորտում ադրբեջանա-բրիտանական համագործակցության զարգացման համար»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջեյ...