Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Հասանովի հետ հանդիպման ժամանակ խոստացել է «ջանքեր գործադրել ռազմական ոլորտում ադրբեջանա-բրիտանական համագործակցության զարգացման համար»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջեյմս Շարփի հետ, գրում է vestikavkaza.ru-ն։
Ըստ հաղորդման՝ կողմերը նշել են ռազմատեխնիկական ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և այդ հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։ Դեսպանը խոստացել է «ջանքեր գործադրել ռազմական ոլորտում ադրբեջանա-բրիտանական համագործակցության զարգացման համար»:
Նշվում է, որ Շարփը նաև շնորհավորել է Ադրբեջանին՝ «Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ և նշել, որ Մեծ Բրիտանիան կարող է օգնություն ցուցաբերել ազատագրված տարածքների ականազերծման գործում»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին
Թուրքիայի նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքկի Քաշինը բացահայտ սպառնացել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բայդենը Օվալաձև գրասենյակից հեռացրել է Թրամփի՝ Cola-ի կոճակը
Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ դարձած Ջոզեֆ Բայդենը, ինչպես իր նախորդներից շատերը, փոխել է Սպիտակ տան Օվալաձև գրասենյա...
Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացել
Շվեյցարիայում հինգ մարդ է մահացել Pfizer պատվաստանյութով պատվաստումից հետո։ Նրանք բոլորն էլ տարեց են եղել, հայտնում է Sw...
Իլոն Մասքը 100 մլն դոլար է խոստացել CO2-ի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը խոստացել է 100 մլն դոլար վճարել ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիա ստեղծ...