ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջեռուցման կաթսա էին գողացել, ապա «ՎԱԶ-2107»-ով ինքնավթարի ենթարկվել. բացահայտում
Հունվարի 16-ի լուսադեմին «ՎԱԶ-2107»-ը էլեկտրասյանն էր բախվել Վանաձորի Զաքարյան ու Բանակի փողոցների խաչմերուկում։
Նախքան ինքնավթարը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տպագրիչների փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Քրեական հետախույզների տեղեկությունները հավաստի էին։ Երիտասարդները տեսնելով ոստիկաններին՝ ջեռուցման կաթսան տեղավորել էին մեքենայում ու փախել։ Քրեական հետախույզները հետապնդել էին։ Բարձր արագությամբ ընթացած «Ժիգուլին» դուրս էր եկել ճանապարհից ու բախվել էլեկտրասյանը, ինչից հետո երիտասարդները փորձել էին ազատվել իրեղեն ապացույցից. կաթսան հանելով մեքենայից։ Նրանք տեղում բռնվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Տարոնի բաժին։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք առանձնատան նկուղից հանել էին կենցաղային իրերով արկղեր, բայց չէին հասցրել տեղավորել մեքենայում։ «ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսեք, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում պատերազմին մասնակցած զինծառայողները. ծնողներն ահազանգում են
Auroranews-ը ահազանգ է ստացել արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողներից: Նրանք նշում ենք, որ իրենց...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 30-ի
Իրաքի Բաղդադ քաղաքի կենտրոնում երկու մահապարտներ ահաբեկչություն են իրականացրել, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավո...
Տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել Մինսկի կենտրոնում
Մինսկի կենտրոնում՝ Անկախության հրապարակում գտնվող Կառավարության տան մոտ, տղամարդն անհայտ հեղուկ է լցրել իր վրա ու ինքնահ...