Կոտայքի մարզում շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում մերկասառույցից չմշակված ճանապարհին Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 կողաշրջված վիճակում սահելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes G-ն ու Nissan-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ժամը 16:00-ի սահմաններում Լ...
Ավտովթար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ
Քիչ առաջ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարյի...
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարից. նրանցից մեկի վիճակը ծանր է
Հունվարի 19-ին, ժամը 16:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որքաղաքացիները բարձր...
Ստեփանակերտում ավտովթարից Քարին Տակի 36-ամյա բնակիչ է մահացել
Ստեփանակերտում այսօր՝ հունվարի 20-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայո...