Հայրս ասում էր՝ «գիտեք, էս ինչ բանը գնացեք ասեք, բայց մի ասեք ես եմ ասել, մենակ թե ասեք...», բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել
Այս ամենը շատ մեծ խայտառակություն է ու հիմա էլ ավելի վառ դարձավ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերից մեկի ժամանակ դատախազների արած արտահայտությանը՝ «ձեզ Շուշին ազատագրելու համար չենք դատում»։
Նրա խոսքով՝ այս պահին շատ բացեր կան, որը հնարավոր է ճիշտ բանակցությունների միջոցով ինչ-որ կետերով ի օգուտ Հայաստանի արդյունքներ ունենալ։
«Բայց այն, ինչ ունեցանք, սխալ դիվանագիտության արդյունք է, որը բազմիցս բարձրաձայնվում էր ու, ցավոք, մեր հասարակությունը մոլորված էր», - ասաց Լևոն Քոչարյանը։
Նա իշխանությոններին որակեց աներես ու ասաց, թե ապշեցնում է նրանց պահվածքը։
«Այս ամեն ինչից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է», - ասաց նա։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքականություն, նա ասաց, թե իր հայրը վաղուց է քաղաքականության մեջ։
«Հետագա գործողությունների հետ կապված դեռ առիթ կլինի խոսելու ու ժամանակ կլինի ներկայացնելու, թե ինչ ձևով է լինելու», - նշեց Քոչարյանը։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե այս իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնելու։
«Պատրաստ են կեղծիքների ու ամեն ինչի, միայն թե վերարտադրվեն», - ասաց նա։
Քոչարյանի որդին նշեց, որ Արցախում իր հայրն ամեն ինչ փորձել է անել թե խորհուրդներով, թե տարբեր ձևերով հուշելով։
«Նույնիսկ ասում էր՝ «գիտեք, էս ինչ բանը գնացեք ասեք, բայց մի ասեք ես եմ ասել, մենակ թե ասեք...», բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել, քննարկել», - ասաց Լ. Քոչարյանը։
Հիշեցնենք՝ երկար դադարից հետո այսօր կրկին վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում. Սեյրան Օհանյան
Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպան...
Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել. Սերգեյ Բագրատյան
Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել: Այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովի մնիստում հայտարար...
Նախագահը ստորագրել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:«Հիմք...
Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա. Օհանյան
Պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության հետևանքով մենք պարտություն կրեցինք, այսօր...