Ուհանի գիտնականները խոստովանել են՝ 2017 թվականին իրենց կծել են չղջիկները
Չինաստանի Ուհանի գիտնականները, որտեղից ծագել է COVID-19-ի տարածումը, խոստովանել են, որ իրենց կծել են չղջիկները: Այս մասին հայտնում է Լենտան՝հղում անելով Taiwan News-ին:
Ուհանի համաճարակաբանական ինստիտուտի հետազոտողներից մեկն ասել է, որ 2017 թվականին, քարանձավներում, որտեղ ապրել են չղջիկները, նմուշներ հավաքելիս, դրանցից մեկը կծել է իրեն. «Դրանցից մեկի ժանիքներն ասեղի պես ծակել են ռետինե ձեռնոցս», - ասել է նա: Այնուամենայնիվ, այդ ժամանակ գիտնականը որևէ նշանակություն չի տվել դրան՝ համոզելով իրեն, որ ինքը պատվաստվել է կատաղության դեմ:
Բացի այդ, 2017 թվականին չինական հեռուստատեսության կողմից նկարահանված կադրերում երևում է, որ գիտնականները չղջիկների հետ շփվել են առանց դիմակի կամ ձեռնոցի՝ կոպտորեն խախտելով ԱՀԿ չափանիշները: Արդեն այն ժամանակ հայտնի էր, որ չղջիկները բազմաթիվ մահացու վիրուսների կրողներ են համարվում, այդ թվում՝ SARS-ի:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. NEWS
Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին՝ մեկը Որոտանից, երկուսը Ջաբրայիլից։ Այս մասին...
Շուշիի հինգհարկանի շենքում հրդեհ է բռնկվել
Շուշիի հինգհարկանի շենքում այրվել է 4-սենյականոց բնակարան՝ 70 մ2 ընդհանուր մակերեսով:Ինչպես տեղեկացնում է «Արմ...
Փրկարարները արգելափակումից հանել են 117 տրանսպորտային միջոց
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի,...