ԱԺ-ն գերիների հարցը քննարկելու լիազորություն չունի. պատգամավոր
Այսօր խորհրդարանը մեկնարկել է յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը: Քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված` նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության իրավաչափության հարցը:
Հարցը ներկայացնելիս ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ վերոնշյալ փաստաթղթի բոլոր կետերն իրագործվել են, և չի իրագործվել միայն մի կետը. «Ես իմ գործընկերներին կոչ եմ անում այս ամբիոնն օգտագործել և ընդգծել, որ ռազմագերիներին պատանդ պահելը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և հանցագործություն Ադրբեջանի կողմից»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ անդրադառնալով թեմային նշեց, որ այս հարցի քննարկումը բացասական եզրակացության է արժանացել ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից այն հիմնավորմամբ, որ ԱԺ-ն այս հարցը քննարկելու լիազորություն և ընթացակարգ չունի. «ԱԺ լիազորությունը սահմանված է Սահմանադրությամբ և այլ օրենքներով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն անհապաղ պետք է հայտարարի, որ դադարեցնում է քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ. Արման Բաբաջանյան
Պետք էր անհետաձգելի կերպով միջազգային հանրությանը իրազեկել Ադրբեջանի ահաբեկչական Հանրապետության նախագահի կողմից այլատյաց...
Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել. Սերգեյ Բագրատյան
Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել: Այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովի մնիստում հայտարար...
Նախագահը ստորագրել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:«Հիմք...
Տպավորություն է, թե գիտեք արմատական փոփոխություների ճանապարհը, բայց ինձնից թաքուն եք պահում. Բադասյանը՝ Բաբաջանյանին
Փոփոխությունները կոսմետիկ բնույթ ունեն, անդրադառնալով դատական համակարգում նախատեսվող փոփոխություններին՝ խորհրադարանում հ...