ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղ է վերադարձել արդեն 49 հազար 638 փախստական

Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղաբնակների եւ փախստականների շարասյուները:

Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով տեղաշարժն անվտանգ է: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը դեպի իրենց տներ: Այդ մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:

Երեւանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 177 փախստական:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել արդեն 49 հազար 638 փախստական:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն եւ իրավիճակի մոնիթորինգ քսաներեք դիտակետերում, նշում են ՌԴ ՊՆ-ից:

Քաղաքականություն

Պատահարներ