ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 25 հազար մարտիկներ կտեղակայվեն Վաշինգտոնում՝ Բայդենի երդմնակալության ընթացքում անվտանգության ապահովման համար
ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 25 հազար մարտիկներ կտեղակայվեն Վաշինգտոնում՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ընթացքում կարգուկանոն պահպանելու համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Ազգային գվարդիայի մամուլի ծառայության հաղորդագրությունը, որը հրապարկվել է Twitter-ում:
«Պաշտպանության նախարարությունը համաձայնել է տրամադրել մինչև 25 հազար զինծառայող նորընտիր նախագահի երդմնակալության ընթացքում անվտանգության ապահովման համար», - նշվում է հաղորդագրությունում:
Ազգային գվարդիան օգնություն կցուցաբերի ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որն էլ պատասխանատու է միջոցառման անվտանգության համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է լքել Վաշինգտոնը նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը` հունվարի 20-ի առավոտյան:
Ըստ աղբյուրի ՝ Թրամփը նախատեսում է հրաժեշտի միջոցառում կազմակերպել Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազայում, որտեղ գտնվում են ԱՄՆ նախագահի կողմից օգտագործվող ինքնաթիռները: Աղբյուրը հավելում է, որ Թրամփը նախատեսում է ավելի ուշ մեկնել Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կեցավայր:
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենին Սպիտակ տունը կփոխանցվի Թրամփի հեռանալուց ընդամենը 6 ժամ հետո. մանրամասներ
Հունվարի 20-ին երդում է տալիս ԱՄՆ-ի նոր նախագահը եւ մուտք գործում Սպիտակ տուն: Դրանից վեց ժամ առաջ Սպիտակ տնից հեռանում...
Պորոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի հետ կապերի պատճառով
Հետաքննությունների պետական բյուրոն նոր քրեական գործ է հարուցել Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ: Այս մ...
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի արտգործնախարարի դեմ
Եվրամիության խորհուրդը պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադին՝ հայտնում է I...
Հունաստանը, Կիպրոսը եւ Ֆրանսիան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների ցուցակ են պատրաստել
Հունաստանը, Կիպրոսը եւ Ֆրանսիան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների ցուցակ են պատրաստել: Ինչպես հայտնում է Greek City Times...