Այլ

Ջո Բայդենին Սպիտակ տունը կփոխանցվի Թրամփի հեռանալուց ընդամենը 6 ժամ հետո. մանրամասներ

Ջո Բայդենին Սպիտակ տունը կփոխանցվի Թրամփի հեռանալուց ընդամենը 6 ժամ հետո. մանրամասներ
Հունվարի 20-ին երդում է տալիս ԱՄՆ-ի նոր նախագահը եւ մուտք գործում Սպիտակ տուն: Դրանից վեց ժամ առաջ Սպիտակ տնից հեռանում է նախորդ նախագահի ընտանիքը, եւ սենյակները մաքրում են նոր նախագահի ընտանիքին…

Հունվարի 20-ին երդում է տալիս ԱՄՆ-ի նոր նախագահը եւ մուտք գործում Սպիտակ տուն: Դրանից վեց ժամ առաջ Սպիտակ տնից հեռանում է նախորդ նախագահի ընտանիքը, եւ սենյակները մաքրում են նոր նախագահի ընտանիքին դիմավորելու համար:

Անիտա ՄաքԲրայդն այսպես դիմավորել եւ ճանապարհել է նախագահական երեք վարչակազմերի: Նա եղել է Լորա Բուշի անձնակազմի ղեկավարն ու արդեն լավ գիտի, թե ինչ են իրենից սպասում Ջո Բայդընն ու նրա կինը` ապագա առաջին տիկին Ջիլ Բայդընը:

Նոր նախագահն ու առաջին տիկինը արդեն իսկ ընտրած են լինում այն կահույքն ու արվեստի գործերը, որոնք որպես Սպիտակ տան թանկարժեք հավաքածուի մաս, պահվում են Մերիլենդի հատուկ պահեստում:

Միշել Օբաման, օրինակ, այնքան է հավանել Լորա Բուշի ընտրած կահուքը, որ Ջորջ Բուշի հեռանալուց հետո ամեն ինչ թողել է նույնությամբ, միայն խնդրել է սենյակներ պատրաստել իրենց մանկահասակ դստրերի համար:

Նոր նախագահն ընտրում է նաեւ Օվալաձեւ սրահի կահույքը: Նախագահների մեծ մասն ընտրում է Վիկտորիա թագուհու կողմից նախագահ Ռութֆորդ Հայեսին 1800-ականներին նվիրած կահույքը:

Անիտա ՄաքԲրայդի խոսքերով, կարեւոր տեղ է հատկացվում գորգի ընտրությանը: Ինչ վերաբերում է Ջորջ Վաշինգտոնի դիմանկարին, ապա այն այստեղ ունի իր մշտական տեղը:

Բաժանության պահը դժվար է լինում սովորաբար նախագահականբ այն ընտանիքների հետ, որտեղ կան երեխաներ: Դժվար է նաեւ նրանց համար, ովքեր ծառայել են պաշտոնավարման մեկ ժամկետ:

Հրաժեշտի պահը դժվար է նաեւ այն սպասավորների համար, որոնք խնամում են առաջին ընտանիքի ընտանի կենդանիներին:

Սպիտակ տան փոխանցման ընթացքում կա եւս մեկ կարեւոր խնդիր: Եվ այդ խնդիրն այն է, որ Սպիտակ տան սեփականություն համարվող որեւէ թանկարժեք իր շփոթմունքի արդյունքում դուրս չգա այնտեղից: Սպիտակ տան պատմական հարցերով ընկերակցության անդամները շատ լավ գիտեն բոլոր առարկաներն ու պարագաները: Նրանք շատ լավ գիտեն, թե որ առարկան է պատկանում նախագահական ընտանիքին եւ որն է համարվում Սպիտակ տան սեփականություն:

Այս կազմակերպվածությունն է օգնում, որ մի նախագահից մյուսին Սպիտակ տան անցումը կատարվի անձայն, աննկատ, սակայն` ճիշտ ու անթերի:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 25 հազար մարտիկներ կտեղակայվեն Վաշինգտոնում՝ Բայդենի երդմնակալության ընթացքում անվտանգության ապահովման համար

ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 25 հազար մարտիկներ կտեղակայվեն Վաշինգտոնում՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250