Բայդենի երդմնակալության հետ կապված՝ Վաշինգտոնում 13 կայարաններ մեկ շաբաթով կփակվեն
Վաշինգտոնի կենտրոնում 13 մետրոկայարաններ մեկ շաբաթով կփակվեն՝ կապված Ջոզեֆ Բայդենի երդմնակալության ժամանակ անվտանգության ապահովման հետ։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնի տրանսպորտի վարչության ղեկավար Փոլ Վիդեֆելդը։ Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։
Կայարանների աշխատանքը կդադարեցվի հունվարի 15-ին, դրանք փակ կմնան մինչև հունվարի 21-ը։ Փակ կայարաններով գնացքները կանցնեն առանց կանգառի։ Երդմնակալության արարողության հետ կապված՝ փոփոխություների կենթարկվեն նաև ավտոբուսային 26 երթուղիներ, հայտնում է The Washington Post-ը։
Հիշեցնենք, որ անվտանգության ապահովման նկատառումներով հունվարի 11-ին Թրամփը հայտարարել էր Վաշինգտոնում արտակարգ դրության սահմանման մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից:Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.140 պատահար և մարմնական վնասվածքի 6 դեպք մեկ օրում. ՀՀ ոստիկանություն
Aurora News-ը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացել ենք, որ այսօր ժամը 18:30-ի դրու...
Հրատապ. Ո՞ր ճանապարհներն են փակ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առա...
Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մե...