Ճանապարհները բացել ձեռնտու պայմանով. Մեխակ Ապրեսյանը՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին

Տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակումը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության, մասնավորապես զբոսաշրջության համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրը եղել է տրանսպորտային հասանելիությունը: 

«Ծով չունեցող Հայաստանի չորս հարևաններից երկուսի հետ սահմանները փակ են և մենք տրանսպորտային հասանելիության լուրջ խնդիր ունենք: Տրանսպորտային ապաշրջափակմամբ, կկարողանանք ցամաքային բոլոր ուղղություններով կապ ունենալ աշխարհի հետ, դա կարևոր է և՛ զբոսաշրջության, և՛ տնտեսության համար: Այստեղ մի բան պետք է չմոռանալ` ճանապարհները բացել, ապաշրջափակվել, բայց մեզ ձեռնտու պայմաններով: Մենք զուգահեռ պետք է արագ օրենսդրական գործիքակազմ մշակենք կիրառենք, որ այդ ապաշրջափակումից օգտվենք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Քաղաքականություն