
Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Հանրապետության ողջ տարածքում հունվարի 13-ի ցերեկը և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
«Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ամսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը, վաղը և 15-ին Արարատյան դաշտում ու նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,- նշում են կենտրոնից։
Երևանում հունվարի 13-ի ցերեկը, հունվարի 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Արցախում հունվարի 13-ին և 14-ին տեղումներ չեն կանխատեսվում: