Հանձնաժողովում հյուրընկալել էի ԿԳՄՍ նախարարին և գիտության պետական կոմիտեի նախագահին
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնում է․
«ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները: Մասնավորապես, երեկ հանձնաժողովում հյուրընկալել էի ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և պատասխանատու այլ պաշտոնյաների։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և Հակոբ Ասլանյանը:
Քննարկումը հիմնականում ծավալվեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտների արդյունավետ կառավարման և օրենսդրական կարգավորումների հետ կապված մի շարք առանցքային հարցերի շուրջ, որոնք են`
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների կարգավորումը մեկ օրենքի շրջանակում սահմանելու նպատակահարմարության, արդյունավետ կառավարման և ռիսկերի հետ կապված հարցերը,
«Պետություն-բուհ-գիտություն-բուհ-արդյունաբերություն» համագործակության մեխանիզմների, բուհական կրթության գործում նշված կողմերի մասնակցության ու պատասխանատվության շրջանակի սահմանման հարցերը,
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի որակավորումների, աստիճանակարգությունների սահմանման մոդելների և դրանց առավելությունների, խոչընդոտների մասին հարցերը,
Բուհի և գիտական կառույցների կառավարման մարմինների, խորհուրդների ձևավորման և գործառույթների բաշխվածության հարցերը, ընտրության կամ նշանակման գործուն մեխանիզմներ սահմանելու հարցերը,
Ուսանողական միավորումների բազմազանություն ունենալու, երիտասարդական նախաձեռնություններն ակտիվացնելու, մասնագիտական ներուժը համախմբելու և այն նպատակային օգտագործելու եղանակները և այլ հարցեր։
Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ»։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...