Ձեր անաշխատունակության և գոռոզամտության «շնորհիվ» պատերազմից հետո տասնյակ գերիներ ունենք, որոնք չեն վերադարձվում դարձյալ ձեր կարողությունների պակասի պատճառով. Ափոյան
Դեկտեմբերի 15-ին տասնյակ շիրակցիներ գերի ընկան։ Լուրին առաջին արձագանքս եղել է հայհոյանքը՝ հանցավոր բարդակի պատասխանատուների հասցեին։ Կառավարման քաոսը ի՞նչ մակարդակի պետք է հասնի պատերազմի ավարտից մեկ ամիս անց տասնյակ նոր գերիներ ունենալու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Երկրորդը, հասկացա, որ Ադրբեջանը նոր գերիներին չի փոխանակելու նոյեմբերի 9-ի հայտարարության՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և վերադարձի դիմաց պահանջելու է նոր զիջումներ։ Հայաստանը պիտի իր ողջ դիվանագիտական և քաղաքական կարողությունները գործի դներ գերիներին վերադարձնելու համար։
Հայկական կողմը երեկվա եռակողմ հանդիպումից իհարկե ձեռնունայն վերադարարձավ։ Ձախողումը քողարկելու համար նրանք նույնիսկ չխորշեցին խոսել բանակցություններում «լուրջ ձեռքբերումների» և այն «տնտեսական հեռանկերների» մասին, որոնք մեզ սպասում են մեր տղերքի գերությանը զուգահեռ։
Հարգելի հանցագործներ, ես ձեզ մի հարց ունեմ։ Դուք գիշերը ո՞նց եք քնում։ Ձեր խիղճը ձեզ ո՞նց չի սպանում։ Ո՞նց եք ապրում այն մտքի հետ, որ ձեր անաշխատունակության և գոռոզամտության «շնորհիվ» պատերազմից մեկ ամիս անց ունեցել ենք տասնյակ գերիներ, որոնց չեն վերադարձվում հայրենիք դարձյալ ձեր կարողությունների պակասի և անգրագիտության պատճառով», - գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...