Ողբերգական դեպք Էջմիածնում. բնակարանում առաջացած հրդեհի հետևանքով ամուսինը մահացել է, կնոջը տեղափոխել են հիվանդանոց
Այսօր, հունվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատը կանչով մեկնել է Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի 22 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած և վիրավոր քաղաքացիների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 02։20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, կրակ է բռնկվել նշված տան ննջասենյակում, ինչի հետևանքով 86-ամյա Գեորգի Մամիկոնյանը մահճակալում պառկած մահացել է, իսկ նույն տան բնակիչ 84-ամյա Սվետլանա Խաչատրյանը «ծխից թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկ, նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածը ամուսիններ են։
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա
Երեկ ժամը 20.00-ի շրջանակներում Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա, հաղորդում է Med...
Հայկ Սարգսյանն ընկերոջ ծննդյան օրը ծեծկռտուք է սարքել
Հունվարի 2-ին ժամը 15:30 ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հ...
Խոշոր վթար է տեղի ունեցել Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին․ վարորդները տեղում մահացել են, կան տուժածներ
Հունվարի 10-ին, ժամը 03։43-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղում տեղի է...