Գեղարքունիքում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու 08-ը. ավտոմեքենաները հայտնվել են ձորում. կա 6 վիրավոր
Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Շորժա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero io եւ ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական ամբուլատոր կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են բախման հետեւանքով ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս եկած եւ ձորում հայտնված ավտոմեքենաները եւ սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Լուսանկարներ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Opel»-ն ու մարդատար «Գազել»-ը
Այսօր, հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի...
Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևմուտքում
Հունվարի 12-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվե...
Сигнализация-ով ու կամեռայով մեքենայի վրայից 5000 դրամանոց պլաստմասներ են տանում. քաղաքացին ահազանգում է
Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Հարությունյանը դիմելով ՀՀ կառավարությանը և ոստիկանությանը ահազանգում է, որ իր մեքենայից կատարվ...