Ավարտվել է եկեղեցու պահակի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գտնվող եկեղեցու պահակի սպանության դեպքի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը գնացել է «Սարալանջ» թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու բակ՝ լվացվելու, որտեղ անձնական հարցի շուրջ նրա և եկեղեցու պահակի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 68-ամյա տղամարդը օղու շշով հարվածել է պահակի գլխին և վերջինս վայր է ընկել:
68-ամյա տղամարդը հեռացել է, սակայն նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, վերադարձել է եկեղեցու բակ, նույն հարցի շուրջ վիճաբանել պահակի հետ, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև բազալտե սալիկով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին: Այնուհետև շարունակելով իր հանցավոր դիտավորությունը՝ ձեռքերով սեղմել է նրա պարանոցը և առաջացրել է մեխանիկական շնչահեղձություն՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով եկեղեցու պահակին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Լուսանկարներ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Opel»-ն ու մարդատար «Գազել»-ը
Այսօր, հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի...
Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևմուտքում
Հունվարի 12-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվե...
Сигнализация-ով ու կամեռայով մեքենայի վրայից 5000 դրամանոց պլաստմասներ են տանում. քաղաքացին ահազանգում է
Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Հարությունյանը դիմելով ՀՀ կառավարությանը և ոստիկանությանը ահազանգում է, որ իր մեքենայից կատարվ...