
Արարատի մարզում բախվել են ուղևորատար գնացքն ու ՎԱԶ-2108-ը

Հունվարի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արտաշատ-Ոստան ճանապարհին բախվել են ուղևորատար գնացքն ու ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ 08-ն էլ կողաշրջվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: