Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայում կործանված Boeing-ի բեկորները եւ ուղևորների մարմինների մասեր
Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են Ճավայի ծովում կործանված Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի բեկորները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցչին:
«Մեզ հաջողվել է գտնել ավիափոխադրողի գույնով ներկված թափքի բեկորներ, էլեկտրական լարեր»,-ասել է ռազմածովային ուժերի ներկայացուցիչը:
Նա պարզաբանել է, որ «ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Լակի և Լանկանգ կղզիների միջև», որոնք Սերիբու արշիպելագի մաս են կազմում: «Մոտ ապագայում այդ ամենը ափ կհանվի», - ավելացրել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ուղևորատար ինքնաթիռի հետ կապը կորել է մայրաքաղաք Ջակարտայից Պանտիանակ քաղաք ուղևորվելիս: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն ընկել է Ճավա ծովի ջրերում: Օդանավում առնվազն 65 մարդ է եղել՝ 53 ուղևոր, որոնց թվում՝ 10 երեխա և անձնակազմի 12 անդամ:
Ինդոնեզիայի փրկարարները Ճավայի ծովում կործանված ինդոնեզական Boeing 737-524 օդանավի ուղևորների մարմինների մասեր են նկատել, լրագրողներին հայտնել է Ջակարտայի իրավապահ մարմինների քաղաքային վարչության ղեկավար Ումար Շահաբը:
«Ենթադրում ենք, որ մարմինների մնացորդները ափ են դուրս բերվել և դիահերձարաններ ուղարկվել, որտեղ դրանք ԴՆԹ փորձաքննության կենթարկվեն՝ զոհվածների հարազատներից վերցված փորձանմուշների հիման վրա»,- նշել է Շահաբը, հաղորդում է ТАСС-ը:
Ժամեր առաջ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի մոտ 40 ջրասուզակներ հունվարի 10-ից կսկսեն Sriwijaya Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի զոհերի որոնումները, քանի որ այժմ դրանց խանգարում են եղանակային անբարենպաստ պայմանները:
Նախնական տվյալներով՝ հաջողվել է պարզել օդանավի կործանման շրջանը, սակայն դեռ ճշտումներ են արվում:
Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են, որ Boeing օդանավը կործանումից առաջ աղետի ազդանշան չի տվել: Մասնագետները միայն օդանավի հետ կապի կորստից հետո են հասկացել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. 2021 թվականի առաջին խոշոր ավիավթարը
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից 4 րոպե անց կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ...
Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա
Երեկ ժամը 20.00-ի շրջանակներում Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա, հաղորդում է Med...
Հայկ Սարգսյանն ընկերոջ ծննդյան օրը ծեծկռտուք է սարքել
Հունվարի 2-ին ժամը 15:30 ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հ...