ՏԵՍԱՆՅՈՒԹ.Նորիլսկում ձնահյուսի տակ է մնացել 6 շինություն, հնարավոր է՝ փլատակներում մարդիկ լինեն
ՌԴ Նորիլսկ քաղաքում գտնվող «Գոռա Օտդելնայա» լեռնադահուկային համալիրի մոտակայքում 6 շինություն ձնահյուսի տակ է մնացել: Այս մասին ТАСС-ին հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Մոսկվայի ժամանակով 23:40-ի դրությամբ «Գոռա Օտդելնայա» լեռնադահուկային լանջի տարածքում ձնահյուսի տակ է մնացել մինչև 6 շինություն: Հնարավոր է՝ փլատակներում մարդիկ լինեն, որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում», - նշել են ծառայությունից:
Հաղորդվում է նաև, որ փլատակներից հաջողվել է դուրս բերել 14-ամյա պատանու, որի առողջական վիճակը ճշտվում է:
«Քիչ առաջ գտել ենք 14-ամյա դեռահասի, նրա առողջական վիճակը ճշտվում է», - լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Տեղում աշխատում են Սիբիրի տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի ուժերը՝ ավելի քան 200 մարդ և 18 միավոր սարքավորում:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեապոլում պայթյունի հետևանքով մեքենաներն ընկել են փոսը
Նեապոլում պայթյունի հետևանքով մեքենաներն ընկել են փոսը: Դեպքը տեղի է ունեցել այն հիվանդանոցի տարածքում, որտեղ բուժում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 23 և 27 տարեկան երկու տղամարդ փորձել են պատշգամբով անցնել հարևանի բնակարան
Դեկտեմբերի 29-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի իրենց շեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 59-ամյա տղամարդուն ծեծելով սպանել, ապա դին արկղով տեղափոխել էին. ոստիկանության բացահայտումը
Հունվարի 8-ին Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհով անցնող մի տղամարդ արկղր էր տեսել, մեջը՝ տղամարդո...