Հայաստանի ԶՈՒ մեկ կորպուսի աջակցությունը միանշանակ կկանխեր Շուշիի առումը. Սեմյոն Պեգով
Հայաստանի ԶՈՒ լրացուցիչ, լիակազմ կորպուսի աջակցությունը շատ հարցեր կլուծեր եւ միանշանակ կկանխեր Շուշիի առումը։ Այս մասին «Սոլովյով LIVE — ՍՄԵՐՇ»-ի եթերում Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում հայտարարել է Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։
«Արցախում պատերազմին Հայաստանի բանակը մասնակցել է բացառապես միջնորդավորված։ Եղել են ռազմական մասնագետներ, որոնք խորհրդատվություն են կատարել, Արցախի Պաշտպանության բանակի եւ Հայաստանի բանակի միջեւ փոխգործակցությունը շատ սերտ էր, բայց ես չեմ տեսել, որ, օրինակ, Հայաստանի բանակի որեւէ կորպուս առաջ շարժվեր եւ փակեր ճակատի ինչ-որ հատված։ Ես տեսել եմ աշխարհազորայինների, նրանք տեղի բնակիչներն էին, որոնք զենք էին վերցնում եւ ուղղակի պաշտպանում իրենց տները, եւ ես տեսել եմ Արցախի Պաշտպանության բանակը։ Բացարձակապես ակնհայտ է, որ եթե եւս մեկ մարտունակ կորպուսի աջակցություն լիներ, ապա այն կկարողանար շատ բացեր փակել»,- շեշտել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...