Տուրիստական ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը, 2016թ. հանդիասանալով հոլանդական տուրիստական ընկերության hայաստանյան գրասենյակի վիզաների աջակցման բաժնի փաստացի աշխատակից, 2016թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ընկերությանը պատկանող նույնականացման համարով վիրտուալ բանկային քարտին կցված հաշվեհամարից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել և տարբեր ավիաընկերություններից՝ իր և մտերիմների համար առցանց եղանակով գնել է 1.509.222 ՀՀ դրամին համարժեք ավիատոմսեր՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Monter...
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Իրականում ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա. Իրանական աղբյուրները՝ Հադրութի միջադեպի մասին. Yerkir .am
Իրանական @MiranPress թելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի...