Շներին իր բակից հանելու հարցով վեճի ժամանակ 74-ամյա վանաձորցին դանակահարել է համաքաղաքացուն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 74-ամյա բնակիչը, 2020թ. մայիսի 7-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր առանձնատան հետնամասի հարակից տարածքում նկատելով 64-ամյա համաքաղաքացուն ու նրան պատկանող շներին, ցանկացել է կենդանիներին դուրս հանել իր տարածքից: Սակայն նշված հարցի շուրջ համաքաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 74-ամյա տղամարդը դիտավորությամբ, դանակի գործադրմամբ հարվածել է համաքաղաքացու կրծքավանդակի աջ կեսի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Բացի այդ, 74-ամյա տղամարդն իր առանձնատանն ապօրինի կերպով պահել է նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող անծուխ վառոդ, որը հայտնաբերվել և առգրավվել է 2020թ. մայիսի 7-ին՝ վերոնշյալ առանձնատան խուզարկությամբ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վանաձորի 74-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Monter...
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Իրականում ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա. Իրանական աղբյուրները՝ Հադրութի միջադեպի մասին. Yerkir .am
Իրանական @MiranPress թելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի...