Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. բռնվել է «Կյաժ Աշոտի» սպանության գործով հետախուզվողներից մեկը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են «Պապն ամեն անգամ փլավ չի ուտի» հատուկ օպերացիան, որի արդյունքում բռնվել և քրեական ոստիկանություն է բերման ենթարկվել Երևանի բնակիչ 30-ամյա Սամվել Քրմոյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան իրականացվել է մի քանի օր օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, որովհետև Ոստիկանությունն ունեցել է կասկածներ, որ Ս․ Քրմոյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել այս տարվա հունիսի 9-ին Շենգավիթում հայտնի «Ռիմա Թրավել» ընկերության սեփականատեր 28-ամյա Աշոտ Պետրոսյանի, հանրությանն ավելի շատ հայտնի «Կյաժ Աշոտի» սպանության գործով հարուցված քրեական գործի շրջանակում, հնարավոր է, լինի զինված։
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Monter...
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Հակառակորդը հրապարակել է Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր:&...