ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քուչից բերած լակոտի ամբիոն են տրամադրում, 2 բաժակ էլ խմացնում, որ արտահայտություններ անի մեր մասին. պատգամավոր
Մենք հանդուրժել ենք ամեն ինչ, բայց այսօր արդեն մարդիկ մեր համբերությունն այնքան են չարաշահում, որ ձեռք են բարձրացնում ԱԺ պատգամավորի վրա, կամ քաղաքում մարդկանց վրա, ովքեր իրենց հետ համակարծիք չեն, կամ «քուչից» բերած մի լակոտի ամբիոն են տրամադրում, մի քանի բաժակ խմցնում և այդ վիժվածքը արտահայտություններ է անում մեր մասին: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:
«Ես զգուշացնում եմ, որ դատաստանը լինելու է դաժան և նույնիսկ այն մարդիկ, ովքեր այդ լակոտի խոսքին համամիտ են, այս խոսքս իրենց է նաև վերաբերում, զգուշացնում եմ շատ խիստ»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ինքը բարոյականություն ունի, ավանդական ընտանիքի ժառանգ է և իր արժեքները թույլ չեն տալիս նման «հիվանդների» հանդուրժել:
«Հերիք եղավ, չափներիդ մեջ մնացեք և եթե մտածում եք, որ ձեր այդ տեսակով հասնելու եք ձեր նպատակին, չարաչար սխալվում եք: Ես՝ որպես հայ մարդ, որպես ապարանցի կանգնելու եմ պետության կողքին ինչ գնով էլ լինի և իմ դիրքերը չեմ զիջելու այն մարդկանց, ովքեր իրենցից կներկայացնեն վտանգ մեր պետությանը: Խնդրում եմ հասկանալ այս ամենը և ըմբռնումով մոտենալ, այլապես ես չգիտեմ, թե ես ինչ կանեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև, ցուցարարները նաև ձվեր էին նետել պատգամավորի վրա։