ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան շուտ հեռանա Փաշինյանն, այնքան ավելի լավ Հայաստանի համար. Արա Աբրահամյան
Համատեղ ուժերով մենք կստեղծենք հզոր պետություն: Այս մասին «Հայասա» կենտրոնին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նա նշել է, որ Հայաստանին զարգացման ծրագիր է պետք՝ շեշտելով, որ Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները:
«Ավելի քան 30 000 փախստականներ զրկված են կացարանից, հազարավոր երիտասարդներ պրոթեզավորման կարիք ունեն: Իսկ իշխանություններն այդ հարցերը լուծելու փոխարեն պատասխանատվությունը գցում են նախկին ղեկավարների վրա»,- ասել է Աբրահամյանը և հավելել. «Որքան շուտ հեռանա Փաշինյանն, այնքան ավելի լավ Հայաստանի համար: Այն մարդը, որը կգա իշխանության, պետք է օպերատիվորեն լուծի պատերազմից հետո կուտակված բոլոր խնդիրները և երկիրը պատրաստի նոր ընտրությունների: Հայաստանի նոր ղեկավարը պետք է գործի բացառապես հայ ժողովրդի շահերից, պետք է անկեղծորեն սիրի հայ ժողովրդին»:
Աբրահամյանի խոսքով` Ալիևը հասկանում է, որ չի հաղթել, իսկ պատերազմի ժամանակ ոչ ոք չէր հասնակում, թե ինչ է կատարվում: «Հայաստանի ղեկավարության կողմից ռազմական կառավարման միասնական կենտրոն չստեղծվեց, որը կվերահսկեր իրավիճակը Հայաստանում և Արցախում: Ես, լինելով հասարակական կառույցի ղեկավար, կանոնավոր կերպով հանդիպումներ եմ անցկացրել երկրի բարձրագույն ղեկավարության հետ: ՌԴ Գլխավոր շտաբում ինձ հայտնեցին խնդրի առկայության մասին, մեր բանակի տակտիկական սխալների մասին՝ մեր զինվորների աննկարագրելի հերոսության ֆոնին: Սակայն մեզ չէին լսում, փոխարենը Հայաստանից վստահեցնում էին, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Արդյունքում ստորագրեցինք եռակողմ հայտարարությունը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Նիկոլ Փաշինյանը ԱԺ միջանցքում չպատասխանեց լրագրողների հարցերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ միջանցքում չպատասխանեց լրագրողների հարցերին եւ լուռ իջավ աստիճաններով: Մասնավորապես, լրագրող...
ՏՍԱՆՅՈՒԹ. Ասացի, որ միակ ելքը ձեր հրաժարականն է. Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը տեւել է ընդամենը մի քանի րոպե:Հանդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արի տես Որոտանում ինչ է կատարվում. Գորիսի փոխքաղաքապետը տեսանյութ է հրապարակել
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Facebook-ի իր էջում «լայվ» է մտել մարզի Որոտան համայնքի մուտքի մոտից:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել եւ խորհրդարանը չի ցրվի. Մարուքյան
Նիկոլ Փշինյանի հետ հանդիպմանը ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը. Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժ...