Զելենսկին նշել է, թե որ դեպքում ինքը կզանգահարեր Պուտինին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆոկուս» լրատվականին տված հարցազրույցում նշել է, թե որ դեպքում ինքը կզանգահարեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ես կարող եմ զանգահարել նրան, նա հաստատ կշփվի ինձ հետ»,- ասել է Զելենսկին:
Լրագրողի այն հարցին՝ ինչու դեռ դա չի արել, Զելենսկին պատասխանել է, որ խոսակցության թեմա չկա:
Ուկրաինայի ղեկավարի խոսքերով՝ եթե «նորմանդական ձևաչափի» (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա) առաջնորդների խորհրդականների հանդիպման մասին որոշումը հետաձգվի, նա, անշուշտ, կխոսի Ռուսաստանի նախագահի հետ: Զելենսկին նշել է, որ եթե դա օգնի ավելի արագ դադարեցնել պատերազմը, ապա Ուկրաինայի ղեկավարը «պետք է շփվի նրա հետ»:
Նա նաև շեշտել է, որ երկխոսությունը պետք է լինի ինչպես «նորմանդական ձևաչափի» շրջանակներում, այնպես էլ ուղիղ:
«Քանի որ կան հարցեր, որոնք մենք չենք բարձրացնում «նորմանդական ձևաչափում». հետևաբար, մենք պետք է նրա հետ առերես խոսենք»,- նշել է Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
«Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում». Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ. «Հրապարակ»
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչ...