Պատահարներ

Լոռու մարզում «Գազել»-ը զառիվայրից ընկել է երկաթգծերի հարակից տարածքում

Լոռու մարզում «Գազել»-ը զառիվայրից ընկել է երկաթգծերի հարակից տարածքում
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում՝ ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, որը բեռնված էր բանջարեղենով, դուրս է եկել ճանապարհի…

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում՝ ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, որը բեռնված էր բանջարեղենով, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ զառիվայրից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի տարածքում:

Ըստ մեքենայի վարորդի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Պ.-ի, նա կորցրել է մեքենայի կառավարումը` ուշադությունը շեղելով իր բջջային հեռախոսին: Ավտոճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, լայնացվում եւ փոխվում է ճանապարհի վերին շերտը:

Միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:

Այս տարվա ընթացքում սա արդեն յոթերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: Հարավկովկասյան երկաթուղին իր հերթին գնացքների երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները եւ վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթեւեկության կանոնները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ինչքան անպատասխանտու պիտի լինես, որ գիշերվա ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներ ուղարկես. Է. Բաղդասարյան

«Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լավ ինչքան, ինչքան անպատասխ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250