Քաղաքականություն

Խնդրում եմ, Ռուսաստանի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեր ձեռքը. Շուռնուխի գյուղապետ

Խնդրում եմ, Ռուսաստանի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեր ձեռքը. Շուռնուխի գյուղապետ
Վերջին գործողությունը, որը կատարվել է գյուղում, եղել է GPS-ով չափագրելն ու քարտեզում հատվածները տեղադրելը: Դա արել են ու գնացել: Ռուս է եղել, թուրք է եղել ու մեր Ազգային անվտանգությունը: Այս մասին…

Վերջին գործողությունը, որը կատարվել է գյուղում, եղել է GPS-ով չափագրելն ու քարտեզում հատվածները տեղադրելը: Դա արել են ու գնացել: Ռուս է եղել, թուրք է եղել ու մեր Ազգային անվտանգությունը: Այս մասին խորհրդարանում աշխատանքային քննարկման ժամանակ Արման Աբովյանի հետ հեռախոսազրոյցում հայտարարեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

Արշակյանը նշեց, որ երեկ կատարված գործողությունների ժամանակ Ազգային անվտանգութան ծառայողից հարցրել է՝ իր ներկայությունը պարտադիր է, թե՝ ոչ, պատասխան է ստացել, որ ոչ:

Գյուղապետն ասաց, որ մինչ այս պահը ոչ ադրբեջանցի են տեսել, ոչ էլ զորք. «Դեռևս չեն մոտեցել մեր հատվածին: Գյուղի հիմնական մայրուղու ձախ մասի թաղամասն է ամբողջությամբ կասկածի տակ»:

Խոսքը վերաբերում է 12 տան. «Չհաշվված այն, որ այդ հատվածում է նախկին Փոստի շենքը: Սակայն դեռ չգիտենք, թե որտեղից է անցնում սահմանը: Ինձ թվում է, որ քննարկման փուլ է, կքննարկեն կասեն, կհասկանանք»:

«Խնդրում եմ, ԱԺ-ն թող աչալուրջ լինի, Ռուսաստանի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեր ձեռքը»,-խնդրեց համայնքապետը:

Նմանատիպ հոդվածներ

«Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում». Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ. «Հրապարակ»

«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250