Քաղաքականություն

Բռնությունը արդարացնելու կոչեր հնչեցնելու քրգործով Հարությունյանը ներգրավվել է կասկածյալ

Բռնությունը արդարացնելու կոչեր հնչեցնելու քրգործով Հարությունյանը ներգրավվել է կասկածյալ
«Youtube» կայք-էջում հրապարակվել է տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կողմից առերեւույթ…

«Youtube» կայք-էջում հրապարակվել է տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կողմից առերեւույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:

Արամ Հարությունյանը  ներգրավվել է որպես կասկածյալ, եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 

Նմանատիպ հոդվածներ

«Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում». Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ. «Հրապարակ»

«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250