Արցախ է վերադարձել ավելի քան 44 հազար մարդ․ 902 բնակչի օգնություն են ցուցաբերվել
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Հայաստանից Արցախ է վերադարձել ավելի քան 44 հազար արցախցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Ռուսական խաղաղարար ուժերի զորակազմը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այսօրվա դրությամբ՝ ռուսական խաղաղապահ առաքելությունն ապահովել է ավելի քան 44 հազար փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է հաղորդագրությունում:
Կազմակերպվել է «թեժ գծի» աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ: Այն իր աշխատանքի սկզբից ընդունել է 540 դիմում, որոնք փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։
Ռուսական առաքելության բժշկական բրիգադը բժշկական օգնություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի 902 բնակչի, որոնցից 115-ը երեխաներ են։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...