Այս պահին դեռ 8 զինծառայող ունենք, որոնք Ադրբեջանի կիրառված սպիտակ ֆոսֆորից ստացված ծանրագույն այրվածքներ ունեն
Այսօր այցելեցի Այրվածքաբանության ազգային կենտրոն. ադրբեջանական զինուժի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆորից ստացված ծանրագույն այրվածքներով այս պահին դեռ 8 զինծառայող ունենք։ Սպիտակ ֆոսֆորից այրվածքներ ստացած մեր մյուս զինվորներն արդեն դուրս են գրվել, բայց դեռ երկար վերականգնողական բուժում պիտի ստանան։
Սպիտակ ֆոսֆորը զանգվածային քիմիական ոչնչացման զինատեսակ է, ինչը Ադրբեջանը կիրառեց այս պատերազմում։
Միջազգային բոլոր կոնվենցիաներով քիմիական զանգվածային ոչնչացման զենք հանդիսացող սպիտակ ֆոսֆորի կիրառումը համարվում է ռազմական հանցագործություն։
Արցախյան այս պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքերն ու բոլոր փաստերը ուղարկել եմ միջազգային կառույցներին։
Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ
Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ: Հիշեցնենք, որ երեկ հա...
Ինչքան անպատասխանտու պիտի լինես, որ գիշերվա ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներ ուղարկես. Է. Բաղդասարյան
«Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լավ ինչքան, ինչքան անպատասխ...