Արայիկ Հարությունյանին մտքափոխ է արել Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»
«Թեեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ուղերձում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ սկսել է խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու օրակարգով, ապա շարունակեց, որ ստեղծված մթնոլորտը լիցքաթափելու նպատակով պատրաստ է սահմանադրական իր լիազորություններից հրաժարվել եւ կադրային ու անվտանգային որոշումները կայացնել խորհրդարանի ու ԱԱԽ-ի հետ համատեղ, սակայն մի քանի օր ընթացող ակտիվ կադրային փոփոխությունների ադյունքում նա դեռեւս պաշտոնների է նշանակում իր մարդկանց եւ աջակիցներին:
Արցախում վստահ են, որ Հայկ Խանումյանի եւ Մանե Թանդիլյանի համար անձամբ Նիկոլ Փաշինյանն է միջնորդել: Իսկ նախօրեին արդարադատության նախարար է նշանակել իր աշխատակազմի ղեկավար Կարեն Դանիելյանին, առողջապահության նախարար՝ Միքայել Հայրիյանին, ով Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկն է եւ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Հարությունյանին։
Արցախի քաղաքական դաշտում վստահ են, որ Արայիկ Հարությունյանին մտքափոխ է արել Նիկոլ Փաշինյանը, վերջինս իր փորձով խորհուրդ է տվել անտեսել ընդդիմությանը եւ շարժվել սեփական օրակարգով»,- այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...