Թուրքն եկել ու հասել է Որոտան, մեր քթի տակ է. Քաջարանի քաղաքապետ
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քիչ առաջ իր աջակիցների ծափահարությունների ներքո մտավ ՀՀ քննչական կոմիտե։ «Այս գործընթացը քաղաքական հետապնդում է։Այս իշխանություններին ձեռք չի տալիս՝ մեր հերոս տղաների, մեր սյունեցիների նման տղաներ ունենալը։ Մենք մտահոգված ենք երկրի սահմաններով, պաշտպանությամբ, բայց եկեք տեսեք՝ իրենք ինչով են զբաղված։ Ինչ էլ ուզում է լինի, հարյուր տոկոսով սյունեցին մտահոգված է։ Մենք այսօր իշխանություններից պահանջում ենք անվտանգությունը և ապահով կյանքը։ Էս մարդիկ որ այստեղ են՝ ի՞նչ են ուզում, պաշտոն, աթոռ։ Մենք ասում ենք՝ ապահովեք մեր անվտանգությունը, որ ապրենք խաղաղ երկնքի տակ, բայց ոչ այն են արել, ոչ էլ այն։ Քոչվոր ցեղերի նման տշում էին այստեղ-այնտեղ։ Մենք ցավ ապրեցինք, երբ ասացին՝ պետք է թողնեք մարտական դիրքերը։ Պատերազմի սկսելուն պես մեր ջոկատով մեկնեցինք Ջաբրայիլ, տեսել ենք այդ ամենը։ Լավ, 8-10 օր պատերազմը եղավ, մնացածն արդեն նահանջ, նահանջ։ Թուրքն եկել ու հասել է Որոտան, մեր քթի տակ է։ Մեր պահանջն էր, որ անվտանգության զոնա ստեղծենք, որպեսզի անվտանգ լինի»։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...