Րաֆֆի Հովհաննիսյանն արտերկրում սրտի բարդ վիրահատություն է տարել
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն արտերկրում սրտի բարդ վիրահատություն է տարել, բժիշկները առժամանակ արգելել են տեղաշարժերը, ուստի հայրենիք վերադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս չի կարող: Այս մասին նշվում է «Ժառանգություն» կուսակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ՝ ավելացնելով, որ դրանից չի բխում բնավ, թե նա անմասն է ներկայիս ծանրագույն իրադարձությունների կարգավորման ելքերի որոնումից:
«Րաֆֆի Հովհաննիսյանի ողջ կենսագրությունը հայրենիքին, հայոց պետականության կայացմանը անմնացորդ նվիրումի դրսևորում է, որ նա իրագործել է թե՛ որպես ՀՀ առաջին արտգործնախարար, որի օրոք կայացավ Հայաստանի ինքնիշխան պետության ճանաչման գործընթացը, թե՛ կուսակցապետ, պատգամավոր, ապա ՝ՀՀ նախագահի ժողովրդի միասնական թեկնածու, որից խլվեց հաղթանակը, բայց նա գերադասեց արյունահեղության չգնալ, քանզի աթոռը նման գործիչների համար գերնպատակ չէ, նպատակը հանրային խաղաղությունն է, Հայաստանի պետական շահը: ՀՀ ղեկավարի բարձրագույն պաշտոնը բոլոր զբաղեցնողները սովորելու բան ունեն Րաֆֆի Հովհաննիսյանից, որն իր անձնականը միշտ ստորադասել է ազգային շահին: Նրա հիմնած «Ժառանգության» կուսակցությունը ազգային ժողովրդավարության և ազատականության սկզբունքների վրա ուժ է եղել և կա: Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք միայնակ գործիչ չի եղել, նրա ողջ ընտանիքը ըստ կարելվույն ծառայել է Հայաստանում և Արցախում հայության առջև ծառացած խնդիրների լուծմանը, այսպես՝ Արմինե Հովհաննիսյանի հիմնած «Օրրան» բարեգործական կազմակերպությունն այսօր էլ ուժերի ներածին չափով օժանդակում է Արցախի հայ փախստականների, մեր սահմանամերձ շրջանների, մարզերի անապահով բնակիչների երեխաների խնդիրների լուծմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
«Ժառանգություն» կուսակցությունն իր քաղաքական խորհրդի ղեկավարի հետ համախումբ մասնակցում է կործանարար պատերազմից և նոյեմբերի 9-ի խնդրահարույց հայտարարությունից հետո Հայաստանի առջև ծառացած խնդիրների ազգանպաստ և արդյունավետ լուծմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...