Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 100-ից ավելի հադրութցու տրամադրվել է ժամանակավոր կացարան
Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ մնացին անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ողջ գույքն ու տարիների ստեղծածը: Տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակավոր կացարաններում, հյուրատներում և հյուրանոցներում։
Հիմնադրամը հանձն է առել Հադրութցի ընտանիքների կեցության և սննդի կարիքների լուծումը. 100–ից ավելի արցախցիներ ժամանակավորապես բնակություն են հաստատել տարբեր հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ շուտով բոլոր դժվարություններն անցյալում կմնան:
Ի դեպ, օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը այցելել էր Արցախ և հանդիպել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...