Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում հայտնաբերվել է 14 զինծառայողի դի
Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1061 աճյուն: Դեկտեմբերի 22-ին որոնումներ են իրականացվել նաև Շուշիի մարտական գործողությունների հատվածներում, սակայն այստեղ զոհվածների մարմիններ չեն հայտնաբերվել:
Այսօր որոնողական աշխատանքները, 2-ական խմբերի ընդգրկմամբ, շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի ուղղությամբ,ինչպես նաև 1 խումբ աշխատում է Մարտունու հատվածում»,-մանրամասնեց Թադևոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ադրբեջանից վերադարձված գերիները, այդ թվում՝ կանայք, անմարդկային վերաբերմունքի են արժանացել. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանից վերադարձված գերիների կողմից վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում, ինչպես նաև զինված ուժերի կողմից գե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ
Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ: Հիշեցնենք, որ երեկ հա...